Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ճանապարհի քարերը

Ճանապարհի քարերը
18.08.2024 | 00:31

Աստծո կանչը

Օգոստոսի 18

Ես այստեղ եմ: Չկա մեզ իրարից բաժանող ոչ մի հեռավորություն: Հոգու թագավորության մեջ գոյություն չունեն երկրային չափման միավորները: Մի սխալ բառը, վախից ներշնչված ձախորդ քայլը, մի կոպիտ քննադատությունը. ահա սրանք են, որ հեռացնում են ձեզ Ինձնից: Ճիշտ ու խիստ կրթություն է հարկավոր ձեզ, որ ինձ համար արված ձեր աշխատանքը առանց արգելքի լինի:

Դուք փնտրում եք Իմ ներկայությունը, իսկ ովքեր փնտրում են, կգտնեն անպայման:

Բայց սա ո՛չ այնքան մարդու որոնումի խնդիր է, որքան` առանց պայմանի մարդկային գիտակցության հպատակությունը Իմ կամքին` կյանքի փոքր, թե մեծ իրողությունների դեպքում: Այս է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի Ես առաջնորդեմ:

Դուք գիտեք տարբերությունը, որ կա` ուրախ, սիրող ու զվարթություն բուրող մանկան, որը ձեզ հետ շրջագայության դուրս գալով` սիրով հետևում է ճանապարհի յուրաքանչյուր անկյունադարձին, առանց այլայլության ընդունում է ձեր յուրաքանչյուր որոշումը ու լռին կատարում տրված բոլոր ցուցումները. և այն մանկան, որը համառում է ու ըմբոստանում, փնթփնթում է ու ոտքը կախ գցում. հետևաբար բռնի ուժով է հետևում քեզ, իսկ իր խաղաղ պահին ասում է. «Այո’, ուզում եմ քայլել քեզ հետ, մենակ մնալ չեմ կարող, բայց ատում եմ այս ճանապարհը, որով տանում ես ինձ»:

Իմ աշակերտի համար կարևորը ճանապարհը չէ: Այլ այդ ճանապարհով ընթանալիս իր զգացած ուրախությունն ու սերը: Դուք իսկապես պարտավոր եք ընդունել Իմ առաջնորդությունը. և ուրախանալ` ճանապարհի ընթացքում ձեր հանդիպած առօրյա փոքրիկ արգելքները հաղթահարելու համար:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ